top of page

Մեր Ուրախ ու Ժամանակակաից Հայերենի Դասերը Արդեն Պատաստ են

  • Feb 8
  • 1 min read

Վերջապես՝ միավորելով մեր երազանքներն ու հնարավորությունները, ստեղծեցինք այնպիսի դասեր, որոնք որպես տասավանդող ես ինքս տարիներ շարունակ փնտրում էի․ դասեր, որոնց միջոցով կարող եմ Շվեյցարիայում ֆրանսախոսներին հայերեն սովորեցնել պարզ, հասկանալի և համահուչ մեթոդներով։ Դասեր րոնք դինամիկ են, գունեղ և արագ կարելի է մատուցել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ մեկ թեմայից անցնել մյուսին՝ առանց մտածելու, թե ինչպես գտնել քերականական նյութեր կամ բառապաշար սովորեցնելու միջոցներ,  սակայն չկար ու չէի գտնում, իսկ եղած արգանգ գրականությունը հնարավոր չէր  օգտագործել մեր պարագայում և  հայկական դասագրքերը ընդհանրապես անհնար  էր կիրառել։


Ես արդեն 15 տարի է՝ անգլերեն եմ դասավանդում և շատերին է հայտնի թե որքան զարգացած է անգլերեն լեզվի ուսուցման ոլորտը, որքան մեծ և բազմազան բովանդակություն կա՝ ցանկացած ճաշակի, ցանկացած մակարդակի համար՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների։ Իսկ հայերենի դեպքում դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այդ պատճառով, որպես սիրելի հայերենի ուսուցիչներ, մենք դեռ շատ անելիք ունենք։

Այս թեմային ես դեռ կանդրադառնամ և կառաջարկեմ տարբեր լուծումներ, իսկ հիմա առաջարկում եմ պարզապես վայելել մեր տեսանյութերը, որտեղ ամեն ինչ մանրամասն մտածված է, որպեսզի մեր աշակերտները հեշտությամբ հետևեն դասերին և հաճույքով սովորեն։ Բառապաշարի համար պատրաստված տեսանյութերը նպատակ ունեն հնարավորինս հեշտացնել հիշողությունը․ 3–4 անգամ դիտելուց հետո դուք արդեն կսկսեք վստահորեն հիշել բառերը։ Բացի այդ, ամբողջ նյութը նախատեսված է նաև ինքնուրույն սովորողների համար, քանի որ յուրաքանչյուր բառ ունի իր ֆոնետիկ արտասանությունը ներկայացնող տեքստը։

Այս գաղափարախոսությամբ էլ մենք կազմել ենք մեր դասընթացները։

Դիտեք և վայելեք մեր տեսանյութերը, իսկ մեկնաբանություններում գրեք, թե ինչ նոր բառապաշար կցանկանայիք տեսնել հաջորդ անգամ, ինչ այլ թեմաներ կցանկանայիք սովորել, և մենք անպայման հաշվի կառնենք ձեր առաջարկները։

Շնորհակալություն, հաճելի դիտում և մինչև նոր հանդիպում։

Մի մոռացեք նաև գրանցվել մեր էջում, այցելել մեր կայք և հավանել մեր տեսանյութերը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ստանան։

 

Սիրով  coursarmenien.com/fr 



 
 
 
bottom of page