top of page

Հայերենը Որպես Առանձնահատուկ Լեզու

  • Feb 8
  • 1 min read

Մենք ստեղծել ենք նորագույն հարթակ, որտեղ միավորում ենք բոլոր այն գաղափարները, որոնք ուղղված են հայերենի դասավանդման օպտիմալացմանը՝ մեր դպրոցներում, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, և ամբողջ աշխարհի համար։


Անձամբ ես ամեն անգամ, երբ հայերեն եմ դասավանդում սփյուռքի մեր հայ երեխաներին և մեծահասակներին, մեծ հուզմունք և հաճույք եմ ապրում՝ բացահայտելով մեր լեզվի հարուստ արժեքներն ու բառակազմական գաղտնիքները։ Հայերեն բառերի և խոսքի մեջ, մեր մշակույթում և ավանդույթներում, այնքան խորը և լուսավոր իմաստ կա։ Մնում է միայն դրանք ճիշտ ներկայացնել՝ բարձր արժեքների և լավագույն օրինակների հիման վրա։

Պահպանենք մեր լեզուն նաև օտարամիտ և ավելորդ սովորույթներից՝ միևնույն ժամանակ ուշադիր լինելով ժամանակակից միտումներին և զարգացման արագ տեմպերին։


Երբ հայերեն ենք դասավանդում, պետք է հաշվի առնենք այսօրվա կյանքի դինամիկան և մեր ուսումնական ծրագրերը դարձնենք գրավիչ, հաճելի և խաղային։ Հայերենն ունի իր բարդությունները, և մենք պետք է հոգատար ու աջակցող լինենք սովորողների հանդեպ՝ որպես ուղեցույցներ, միաժամանակ ստեղծելով այնպիսի դասեր և կրթական նյութեր, որպեսզի հայերենը հետ չմնա օտար լեզուների դասավանդման մեթոդների զարգացման տեմպերից։

Իմ բազմամյա փորձի շնորհիվ այսօր նպատակ ունեմ հայերենի դասերը դարձնել այնքան ժամանակակից և հետաքրքիր, որ դրանք ոչ միայն դիմակայեն մրցակցությանը, այլև այնքան գրավիչ լինեն, որ ամբողջ աշխարհը ձգտի սովորել և հաղորդակցվել հայերենով։


Եթե մարդկությունը կարողանար ըմբռնել յուրաքանչյուր արմատի և հիմնարար բառի մեջ պարունակվող խոր իմաստը, մարդիկ անդառնալիորեն կսիրահարվեին հայերեն լեզվին՝ դրանում ես լիովին համոզված եմ։ Ամեն շփում հայերենի հետ մեզ կրկին զարմացնում է իր լեզվական հարուստ հնարավորություններով։

Հետևեք մեր հոդվածներին և բլոգներին մեր կայքում, որտեղ կարող եք ծանոթանալ մեր բազմաթիվ հետազոտություններին, աշխատանքային փորձին և օգտվել մեր առցանց դասերից։

Կհանդիպենք շուտով,

սիրով՝


 
 
 
bottom of page