top of page

Կրթական Ակումբ

Paying members·3 members

About

Բարի Գալուստ Մեր Հարթակ





Բարի գալուստ հայ ուսուցիչների ակումբ:


Ուսուցիչների Ակումբը Learn Armenian լեզվի դպրոցի մասն է, որը նպատակ ունի միավորել Սփյուռքում հայերենի ուսուցիչներին և դպրոցների ղեկավարներին, հայերենի դասավանդման ուժերը միավորելու, մասնագիտական զարգացման և համագործակցության համար:

Միացեք մեզ՝ զարգացնելու հայերենի լեզվական հմտությունները և մասնագիտական ցանցը:


Մեր համայնքի շրջանակներում նպատակ ունենք միավորելու Սփյուռքում գործող բոլոր հայկական դպրոցներին  և հայերենի ուսուցիչներին որպեսզի միավորվենք մի նոր համակարգված ծրագրի շուրջ, մեր հանդիպումների միջոգով կծանոթանաք, իսկ այնուհետև օգտվեք մեր կողմից տրամադրվող ուսումնական բազմատեսակ նյութերից և կրթական ծրագրերից, որոնք մենք ստեղծել ենք մեր 14 տարվա հարուստ մասնագիտական փորձի հիման վրա նորարարական մեթոդներ ներգրավելով: Պատկերացրեք որ արդեն կա մի հարթակ որտեղ կարող եք գտնել դասեր բոլոր տարիքային խմբերի և ձեր ողջ տարվա հայերենի դասերի համար


Բացի դրանից, մեր հարթակի միջոցով առաջարկում ենք միավորվել և հիմնադրել հայ Ուսուցիչների Ասոցիացիա, մասնագիտական համագործակցություններին և գիտաժողովներին մասնակցելու համար  և մեր կողմից առաջարկված մեթոդների շնորհիվ  սփյուռքում հայերենի դասավանդման համակարգված ծրաքրի  իրականացման համար՝ որի շրջանակներում մենք տրամադրում ենք


  • Կոնկրետ կրթական բովանդակություն մեր  հայկական դպրոցների արդյունավետությունը բարձրացնելու համար,դասընթացներն ավելի հետաքրքիր դարձնելու ինչպես ուսուցիչների, այնպես էլ սովորողների համար

  • Առաջարկում ենք տեղեկացնել միմյանց մեր համայնքներում իրականացվող մշակութային միջոցառումների մասին և ստեղծել նոր փոխշահավետ և հետաքրքիր համագործակցություններ

  • Համատեղ մշակել և իրականացնել  գիտաժողովներ և համատեղ ծրագրեր

  • Կստեղծենք նաև կապ Հայաստանի և Սփյուռքի կառույցների հետ՝ փոխադարձ

    համագործակցությունն ամրապնդելու և երկարատև ծրագրեր մշակելու նպատակով

  • Միավորել արևմտահաեերեն և արևելահայերեն լեզուների դասավանդման կարգը և ստեղծել և իրագործել փոխօգնության ծրագրե դա արագ կազմակերպելու համար, միավորելով տարբեր դպրոցների շահերը

  • Բարձրացնել կրթական գործունեության որակը Սփյուրքի դպրոցներում,, համակարգված զարգացնել և ընդլայնել նոր կրթական մոդելներ, որի համար մենք արդեն նախապատրաստել ենք տարբեր միջոցներ և արդեն իսկ առաջարկում ենք մեր կայքում

Info

  • Paying members

    Only paying members can view group content.

  • Visible

    Shown to site visitors.

  • February 12, 2026

    Created

  • Created by

bottom of page