Կրթական Ակումբ
À propos
Բարի գալուստ հայ ուսուցիչների ակումբ:
Ուսուցիչների Ակումբը Learn Armenian լեզվի դպրոցի մասն է, որը նպատակ ունի միավորել Սփյուռքում հայերենի ուսուցիչներին և դպրոցների ղեկավարներին, հայերենի դասավանդման ուժերը միավորելու, մասնագիտական զարգացման և համագործակցության համար:
Միացեք մեզ՝ զարգացնելու հայերենի լեզվական հմտությունները և մասնագիտական ցանցը:
Մեր համայնքի շրջանակներում նպատակ ունենք միավորելու Սփյուռքում գործող բոլոր հայկական դպրոցներին և հայերենի ուսուցիչներին որպեսզի միավորվենք մի նոր համակարգված ծրագրի շուրջ, մեր հանդիպումների միջոգով կծանոթանաք, իսկ այնուհետև օգտվեք մեր կողմից տրամադրվող ուսումնական բազմատեսակ նյութերից և կրթական ծրագրերից, որոնք մենք ստեղծել ենք մեր 14 տարվա հարուստ մասնագիտական փորձի հիման վրա նորարարական մեթոդներ ներգրավելով: Պատկերացրեք որ արդեն կա մի հարթակ որտեղ կարող եք գտնել դասեր բոլոր տարիքային խմբերի և ձեր ողջ տարվա հայերենի դասերի համար
Բացի դրանից, մեր հարթակի միջոցով առաջարկում ենք միավորվել և հիմնադրել հայ Ուսուցիչների Ասոցիացիա, մասնագիտական համագործակցություններին և գիտաժողովներին մասնակցելու համար և մեր կողմից առաջարկված մեթոդների շնորհիվ սփյուռքում հայերենի դասավանդման համակարգված ծրաքրի իրականացման համար՝ որի շրջանակներում մենք տրամադրում ենք
Կոնկրետ կրթական բովանդակություն մեր հայկական դպրոցների արդյունավետությունը բարձրացնելու համար,դասընթացներն ավելի հետաքրքիր դարձնելու ինչպես ուսուցիչների, այնպես էլ սովորողների համար
Առաջարկում ենք տեղեկացնել միմյանց մեր համայնքներում իրականացվող մշակութային միջոցառումների մասին և ստեղծել նոր փոխշահավետ և հետաքրքիր համագործակցություններ
Համատեղ մշակել և իրականացնել գիտաժողովներ և համատեղ ծրագրեր
Կստեղծենք նաև կապ Հայաստանի և Սփյուռքի կառույցների հետ՝ փոխադարձ
համագործակցությունն ամրապնդելու և երկարատև ծրագրեր մշակելու նպատակով
Միավորել արևմտահաեերեն և արևելահայերեն լեզուների դասավանդման կարգը և ստեղծել և իրագործել փոխօգնության ծրագրե դա արագ կազմակերպելու համար, միավորելով տարբեր դպրոցների շահերը
Բարձրացնել կրթական գործունեության որակը Սփյուրքի դպրոցներում,, համակարգված զարգացնել և ընդլայնել նոր կրթական մոդելներ, որի համար մենք արդեն նախապատրաստել ենք տարբեր միջոցներ և արդեն իսկ առաջարկում ենք մեր կայքում
Informations
- Membres payant
Seuls les membres payant peuvent voir le contenu du groupe.
Visible
Visible par les visiteurs du site.
12 février 2026
Créé
Learn Armenian Learn ArmenianCréé par